Fars-ին գործակալությանը տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ամերիկյան կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ խախտելով փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։
«Միացյալ Նահանգները փաստացի դրժել է իր բոլոր հանձնառությունները և դադարեցրել դրանց կատարումը։ Մենք նույնպես դադարեցրել ենք Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից բխող մեր պարտավորությունների կատարումը և այլևս չենք հետևում դրանց», — նշել է պաշտոնյան։





