Մեծ հաշվով արդա՞ր է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը պատժում է Արայիկ Հարությունյանին…
Ինչի՞ համար է այս պատիժը
Ընտրություններում 65% փոխարեն 49% հավաքելու՞․ Բայց ի՞նչ կապ ունի Արայիկ Հարությունյանը էստեղ: Նա իրենից հասնող ամեն ինչ արել է: Մարդիկ լայն իմաստով ընտրել են կամ չեն ընտրել Փաշինյանին:
Թե՞ խանդը՝ Արայիկ Հարությունյանի հանդեպ այլ պետությունների տածած որոշակի համակրանքի
Մյուս կողմից իբրեւ թե Նիկոլ Փաշինյանի գիտությունից զատ քայլեր է արել, Իսկ ո՞վ չի արել՝ Աննա Հակոբյանը, Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը թե՞ Արարատ Միրզոյանը Բոլորն էլ արել են ու անում են եւ պատրաստ են էլ ավելին անելու ըստ անհրաժեշտության: Եվ դա բնական է:
Արայիկ Հարությունյանի եւ Ալեն Սիմոնյանի, դրանից առաջ Հակոբ Արշակյանի, ինչպես նաեւ սպասվող Տիգրան Ավինյանի քաղաքական պատիժները հետաքրքիր իրավիճակ են ստեղծում: Նիկոլ Փաշինյանը բոլորին ասում է դուք ընդամենը շախմատային տախտակում շարքային զինվորներ եք… որոնց ոչ միայն կարելի է զոհաբերել այլ անպետք իրի նման դեն նետել կամ չուլանում դնել
Վահագն Գասպարյանի ֆեյսբության էջից





