Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար: Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն… ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ոմ Ֆրանսիայի դեսպանատունը որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել դա կհավաստի:
Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել վարչաբենդի գլխավորութամբ:Այսս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արթուր Դանիելյանը․
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է հուլիսի 27-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակում մտցնելու մասին։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 14-21-ը անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից Ռուսաստան ուղարկվող արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել է վարակված խոշոր եղջերավոր անասունների կաթ։ Բացահայտվել են նաև բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրության մեջ երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր, չնայած տեղական հումք կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների արտադրանք օգտագործելու Հայաստանի նախկին երաշխիքներին։
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկել Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ռուսական շուկայում անվտանգ կաթնամթերքի վաճառքը կանխելու համար։
Ավելի վաղ ռուսական գերատեսչությունը ընդլայնել էր նաև հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները։





