Ոստիկանությունն օրեր առաջ բերման էր ենթարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնականին։ Բյուրականից դեպի Աշտարակ գնացող ճանապարհին կանգնեցրել և խուզարկել էին նրա մեքենան, որից հետո նրա մոտ հայտնաբերվել էր 2 տեսակի թմրամիջոց։
Միջադեպին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
«Հարցը գտնվում է իրավական դաշտում, վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը։ Մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ։ Քանի որ հարցը վերաբերվում է իմ օգնականին, իմ բոլոր գնահատականները կարող են սուբյեկտիվ լինեն, բայց իմ խորին համոզմաբ Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևույթների հետ կապ չունի, դա իմ կարծիքն է, որ կարող է նաև սխալ լինի, ո՛չ բժիշկ եմ, ո՛չ հոգեբան»,- ասաց մարզպետը։