Search
Close this search box.

«Հրապարակ». Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի եւ մտերիմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գործուն ջանքերի շնորհիվ, պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը՝ պաշտոնական առաջխաղացման համար, եւ ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ Բադասյանի մտերիմներին, արդարադատության ոլորտում տարբեր պաշտոնների նշանակել։

Մեզ ասացին, որ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ուզում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին ուզում է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով։

Երեկ մեր լրագրողն այս տեղեկությունների վերաբերյալ խորհրդարանում փորձել է հարցեր ուղղել նախարարին: Գալյանը պատասխանել է, որ դեռ որեւէ նշանակում չի արել, բայց չի հերքել առաջիկայում նշանակելու մասին տեղեկությունը։

Հիշեցրել է, որ նախարարը, այսինքն ինքն է որոշում կադրային հարցերը, երբ լինեն նշանակումներ, կիմանանք այդ մասին։ Մեր լրագրողն այլ հարցեր էլ է ցանկացել տալ նորանշանակ նախարարին, սակայն ՊՊԾ աշխատակիցը ճանկռելով ու քաշքշելով լրագրողին՝ խանգարել է, ասելով` չի ուզում քո հարցերին պատասխանել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում