Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստն անցել է բուռն մթնոլորտում։ Կուսակցությունից չորուցամաք հայտնեցին միայն․ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»։

Սակայն երեք ժամանոց նիստի ընթացքում տասնյակ ՔՊ-ականներ` առանց անուններ տալու, ելույթներ են ունեցել, արձանագրել, որ կոռուպցիան ոչ միայն սողոսկել է, այլեւ արմատավորվել հեղափոխական իշխանության մեջ եւ այդ մասին են փաստում տարատեսակ ինֆորմացիաներն ու մամուլի հրապարակումները: Այս թեմայով բավականին բոցաշունչ ելույթ է ունեցել նախկին գայիշչնիկ Արմեն Խաչատրյանը, ասել է, որ մինչ նախկիններին են քննադատում, այսօրվա իշխանություններից շատերն իրենց ունեցվածքով անգամ գերազանցում են նրանց, բայց անուններ չի տվել, ընդամենը նշել է, որ տեսնում-լսում են ամեն ինչի մասին։

ՔՊ-ում միաձայն քննադատել են նաեւ վարվող կադրային քաղաքականությունը, դժգոհել, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կադրերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչը հանրության կողմից, մեղմ ասած, «լավ չի ընկալվում»։ Ծավալուն զեկուցով է հանդես եկել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, ով զեկույցի առյուծի բաժինը նվիրել է արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանին` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը։