Search
Close this search box.

«Հրապարակ». Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվում է՝ պետական բյուջե ընդամենը 1 միլիոն դոլար է բերել։ Խոսքը, այսպես ասած՝ փողով զինգրքույկ գնելու օրենքի մասին է։ Հայկ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեզ վիճակագրություն ներկայացնել, թե քանի քաղաքացի է օգտվել օրենքից՝ ասելով, թե դա գաղտնի տվյալ է, սակայն ասաց․ «Կարող եմ ասել, որ իմ շնորհիվ մեկ միլիոն դոլար բյուջե մուտք է եղել»։

«Զինծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն ստացան ազատվել քրեական պատասխանատվությունից․ 1. երկու տարի ծառայելով, 2. մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, 3. վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, 4. մեկ ամիս ծառայելով եւ բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, 5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Այսինքն՝ օրենքի կիրառումից օգտվել է նվազագույնը 25 անձ, բայց հնարավոր է, որ մասնակի ազատման հոդվածներից էլ են օգտվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում