«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն էլ ազատվեց պաշտոնից։ Մեզ պատմեցին, որ նա իր կաբինետում Հայաստանի գերբն էր փակցրել, որը յուրօրինակ թալիսման է․ պաշտոնից պաշտոն տեղափոխվելիս իր հետ տանում է այդ գերբը։ Այս անգամ էլ աշխատասենյակի պատից հանել է, տարել տուն։ Արդյոք այդ գերբը նոր աշխատասենյակում կհայտնվի՞ առաջիկայում, դժվար է ասել։ Բայց արդարադատության նախարարությունում գերբի պատմությունն ասելիք է դարձել։
Բալյանը նախկինում ԴԱՀԿ-ում է աշխատել, Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի կադրերից է, արդարադատության փոխնախարար նշանակվելով էլ ինքն է մի շարք պաշտոններում նշանակումներ առաջադրել, որոնցից ոմանք, ըստ ներքին խոսակցությունների, դարձան Գրիգոր Մինասյանի ազատման պատճառը։
Խոսքը Պրոբացիայի ծառայության պետ Արման Նիկոյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասին է, որոնց հեղափոխականները համարում էին օտար՝ նախկիններից մնացած բալաստ։ Փաստորեն, Բալյանն ինչպես բերել էր, այնպես էլ իր հետ տարավ իր կադրերին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում