Search
Close this search box.

«Հրապարակ». Մեկ քայլ է մնացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, եւ, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։

Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։ ՀՀ ԱԺ-ում նախագծի զեկուցող է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաեւ հանձնաժողովի հայաստանյան կողմի ղեկավարն է։

Հիշեցնենք․ ՍԴ-ում էլ մեծ արագությամբ քննվեց նախագիծը, եւ բարձր դատարանի դատավորները երեք օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է այն օրակարգ մտնելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում