«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից։ Մի շարք պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ ՀԷՑ-ի գնումների ոլորտն են քննարկել։ Կառավարությունում դիտարկել են այս ոլորտը եւ, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն շղթա հայտնաբերել․ գնումներին մասնակից ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՀԷՑ-ի ղեկավար պաշտոնյաների հետ, ուստի որոշել են փոփոխություններ կատարել գնումների գործընթացում: Փոխել նաեւ օրենքը, սահմանել, որ ՀԷՑ-ում անգամ բաժնի պետերի հետ փոխկապակցված որեւէ կազմակերպություն չի կարող մասնակցել գնումների գործընթացին։
Երեկվա քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, ՀԾԿՀ-ից եւ այլ պատկան գերատեսչություններից ներկայացուցիչներ։
Հիշեցնենք․ վերջին շրջանում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից կառավարվող ՀԷՑ-ը հայտնվել է իշխանության ուշադրության ներքո, լուրեր կան, որ ուզում են փայաբաժին պոկել ՀԷՑ-ից, ինչպես արեցին ԶՊՄԿ-ի դեպքում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում