«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Սոցիալական խնդիրներից զատ, կբարձրաձայնվեն նաև արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախի վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների և այլ հարցեր։ Հատուկ խորհուրդ է ձևավորվել, որի կազմում են Արցախի ՀԿ-ները, խորհրդարանական ուժերը, անհատներ։ Այս օրերին քննարկում են հանրահավաքի սցենարը, թե ովքեր պետք է ելույթներ ունենան և ինչ գործողությունների գնան։
Նշենք, որ արցախցիների շրջանում տեղեկություններ կան, որ, առաջիկա հանրահավաքին ընդառաջ, Փաշինյանը «բռնել-բռնոցիի» հերթական հանձնարարականն է իջեցնելու իրավապահներին և որոշ արցախցիների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներով փորձելու է վախեցնել մյուսներին: Սակայն արցախցիները վճռական են տրամադրված և վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու»։