«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը 2018-2023 թթ․ Վարդան Ուռուտյանն էր: Բաց աղբյուրներից պարզեցինք, որ նա 2022թ. ապրիլի 28-ին դարձել է ԱԿԲԱ բանկի խորհրդի անդամ, իսկ ապրիլի 29-ին բանկում համալսարանի միջոցներից ներդրել է 50 միլիոն դրամի ավանդ, այնուհետեւ՝ 125 եւ 50 միլիոնի: 2023թ. Ագրարայինի խորհրդի անդամ է դարձել ԱԿԲԱ բանկի բաժնետեր «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:
Ագրարային համալսարանի կանոնադրությամբ՝ 10 միլիոն դրամը գերազանցող պայմանագրերը ռեկտորը կնքում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատելուց հետո: 2018-2024թթ. տարբեր բանկերում ներդրվել են տասնյակ ավանդներ, որոնք գերազանցել են 10 միլիոնը, եւ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի որոշումներ առկա չեն: Այս դեպքը հատկապես առանձնանում է նրանով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ բուհի ռեկտորը զբաղեցնի նաեւ այլ պաշտոն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում