«Հրապարակ». Ադրբեջանը Խնածախում անասուններ և տներ է վնասում

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր եւ միայն երեկ տեղեկացրեց,որ մայիսի 7-ին Խնածախում տան տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին՝ դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։

Օրերս խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետեւանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։