«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. պարզ չէ, թե ինչպես կընդունի դա ՌԴ-ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնի է, հետ է կանչվել: Այժմ պատրաստվում են նոր դեսպանի ագրեմանն ուղարկել Մոսկվա:

Մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է Մոսկվա գործուղել ողջ կյանքում եվրոպական երկրներում աշխատած եւ 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչին` 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Նա 2018-2023 թթ․ եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը, ապա տեղը զիջել է Ալեքսանդր Արզումանյանին:

ՌԴ ուղարկել Արեւմուտքում եւ հատկապես ՆԱՏՕ-ում երկար տարիներ աշխատած դիվանագետի՝ բավականին համարձակ քայլ է, պարզ չէ, թե ինչպես կընդունի դա ՌԴ-ն, որը, ի դեպ, հունվարին պատրաստվում է ինքն էլ նոր դեսպան ուղարկել Հայաստան:

Եթե կողմերը համաձայնության չգան եւ փոխադարձաբար ագրեմանները չհաստատեն, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը կարող է խորանալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։