«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։

Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ լեյտենանտ էր, ամուսնացած էր, երեք երեխա ուներ, սպասում էր չորրորդի լույս աշխարհ գալուն։ Գրել էինք, որ զինծառայողը փորձել է մասնակցել բանակում ընթացող ատեստավորմանը, սակայն ատեստավորումը չի հաղթահարել: Տեղեկացանք, որ Սիսիանում զինվորականների ատեստավորումը տեղի է ունեցել հենց նույն օրը` ամսի 24-ին, որից մի քանի ժամ անց զինվորականն ինքնասպան է եղել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ բանակում ատեստավորումը տեղի է ունենում մի քանի ամիսը մեկ: Նախորդը տեղի է ունեցել հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հաջորդը օգոստոսի 24-ին: Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ ատեստավորման շեմը հաղթահարել է զինվորականների 60 տոկոսից ավելին, այս անգամ՝ դրա ուղիղ կեսը` մոտ 30-40 տոկոսը: Այսինքն, անգամ ատեստավորմամբ են փորձել կաշառել զինվորականությանը եւ նրանց քվեները ստանալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։