Search
Close this search box.

Հոկտեմբերի 24-ին ժամը 16:00-ին երթի մասնակիցները Փաշինյանին են հանձնելու Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը և անհետ կորածներին գտնելու ուղղությամբ անհետաձգելի պահանջը

Please enter a valid URL

Համահայկակակն Ճակատ շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը 2024թ. հոկտեմբերի 24-ին ժամը 16:00-ին մեր հայրենակիցներին հրավիրում է երթի, կարևորելով յուրաքանչյուրի մասնակցությունը։ Երթի մասնակիցները Փաշինյանին են հանձնելու Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը և անհետ կորածներին գտնելու ուղղությամբ անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պահանջը։

Եղբայրներ և քույրեր, սիրելի հայեր,
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենք:

Մեր նպատակն է Հայաստանի վարչապետին հանձնել Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը և անհետ կորածներին գտնելու ուղղությամբ անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պահանջը:

Մասնակիցների հավաք 2024թ. հոկտեմբերի 24-ին ժամը 16:00-ին
Օպերայի շենքի դիմաց ՝ Հ. Թումանյանի արձանի մոտ:
Միացեք մեզ: Բոլորի ներկայությունը կարևոր է:
Միասին մենք կհասնենք նպատակին, միասին կհաղթենք։