«Հիմի հույս ունեմ երգում ա՝ «Դոլյա վորովսկայան», առավոտ-իրիկուն․ Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանին

«Մեր կառուցած շատրվանը միացնում են՝ «Դոլյա վորովսկայա» է երգում, հիմա հույս ունեմ, որ առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

«Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրիի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են Կառավարության դեմ, փոխանակ Կառավարության ծրագրերից օգտվեն, տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, եսիմ ինչի համար են օգտագործել, և մենք հիմա պետք է դրա պատասխանատվությունը կրենք»,- ընդգծել է Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։