ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի. Սարգսյան

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում` այդ ծրագիրը հրապարակային դարձնելն այս պահին ճիշտ է»,- ասաց նա:

Վերջինս անդրադարձավ խոսակցություններին, որ ինքն է բերել Փաշինյանին իշխանության:

«Ես շատ-շատ երկար եմ ծառայել ՀՀ-ին, 25 տարուց ավելի և միգուցե դրանով է նաև պայամանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ, այնպես որ զրպարտություններն ինձ չեն զարմացնում և ոչ էլ զայրացնում են»,- ասել է Սարգսյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։