Search
Close this search box.

ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին

Please enter a valid URL

Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու երկրների միջև։ Այս մասին armlur.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին:

«Հայ–ռուսական հարաբերությունների ապագան որոշվելու է այն շատ խորը ավանդույթներով, որոնք միավորում են մեր բարեկամությունը, համերաշխությունը»,– ասել Է դիվանագետը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը ոչ միայն պետք է լինի նույնը, այլ այն պետք է զարգանա, ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք ծառացած են մեր առջև: