«Ես հակված եմ այն մտքին, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքին»,- արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով քննարկման ժամանակ ասաց ՆԳՆ նորանշանակ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ ընդգծելով, որ վերադարձի իրավունքը, որպես հստակ իրավունք միջազգային իրավական համակարգում, շատ տեղերում չէ, որ ամրագրված է: «Որոշակի նշումներ կան դրա մասին 1966 թվականի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրում, ինչպես նաև մարդու իրավունքների կոնվենցիայում որոշակի դրույթներ կան այդ մասով: Գոյություն ունի նաև արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռ, որտեղ դրա մասին մեջբերում կա, որ քաղաքացիության ընդունում-չընդունումը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի և, դա հստակ է»,- ասաց փոխնախարարը: