Հայաստանի իշխանություններն այս պահին քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը միակողմանիորեն ստորագրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում են 24News-ի իշխանական աղբյուրները։
Ըստ մեր զրուցակցի, այդ մասին քննարկումներ են ընթանում ՔՊ-ի վերնախավում, ԱԽՔ-ում և ԱԳՆ-ում։ Ըստ մեր զրուցակցի, սրանով իշխանություններն իբր ուզում են միջազգային գործընկերների մոտ կանխել Ադրբեջանի այն կեղծ պնդումները, թե ՀՀ բանակը «կրակում է» սահմանին։
24News-ը նաև այս հարցով դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, որը մեզ փոխանցեց, թե համաձայնագրի մասով Հայաստանի դիրքորոշումը հստակ արտահայտված է ու հրաժարվեց մեկնաբանել մեր տեղեկությունները։