ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ մենք վերադառնանք. պինդ եղեք. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (ձայնագրություն)

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից։

Իշխանյանը պատմել է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հուշել են՝ Բաքվում կմնան այնքան, ինչքան ՀՀ իշխանությունները ցանկանան։

«Մենք զարմանում էինք՝ ինչպե՞ս, ինչպե՞ս կարող են մեր հայրենի իշխանությունները չցանկանալ, որ մենք վերադառնանք։ Ցավոք, քաղաքական զարգացումները մեզ չեն թողնում, որ այլ կարծիք ունենանք, այդպես է»,- պատմել է Իշխանյանը։

Այս ամենով հանդերձ՝ Արցախի ԱԺ նախագահն ընդգծել է՝ ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու, ո՛չ կամքի ուժը իրենց չեն լքել ու չեն դավաճանել։

«Մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Պինդ եղեք, առայժմ»,- նշել է Իշխանյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։