ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, դու միակ բանը, որ կանգնեցրել ես՝ դա ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում։
Փաշինյանն ասում է, որ Մեղրին տալու թեման ինքն է կանգնեցրել։
Նիկոլ, բա ո՞ր նախկինները Մեղրին տալիս էին, ինչո՞ւ 30 տարվա մեջ չտվեցին, ո՞ւմ էին սպասում, քե՞զ։
ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դա էլ դու ես։
Արցախ ես տվել, ՀՀ ինքնիշխան տարածքի 240 կմ տարածք ես տվել, Արարատի խորհուրդն ես տալիս, հիմա էլ անոնսում ես անկլավների տալը։
Ու էսքանից հետո դու դեռ խոսելու բան ունե՞ս։
Թե բա՝ ես եմ կանգնեցրել Մեղրին տալու թեման։
Միակ բանը, որ կանգնեցրել ես, Նիկոլ՝ ադրբեջանցիներն են ՀՀ ինքնիշխան տարածքում»։





