Ճեպազրույցի ժամին խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեզ թվում է, թե սփյուռք որ ասում ենք, հաճախ մոռանում ենք, որ դա ուրիշ երկրի մասին ա խոսքը: Գրում ենք, որ ստեղ՝ էս կանենք, էն կանենք, բայց մոռանում ենք, որ ուրիշ երկրի տարածքի մասին ա խոսքը, էդ երկրի համար ընդունելի ա՞, որ այլ երկրի կառավարությունը գալիս, ընդեղ ծրագրեր ա անում: Հայաստանը սփյուռքի մենթորը չպիտի լինի, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել»:





