Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ. Օվերչուկ

Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել». նա պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ եւ վերջնական ըներցմամբ ընդունել էին ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին օրինագիծը։

«Ես ծանոթացել եմ օրենքի տեքստին, որն ընդունվել է։ Այն մի տեսակ «ամեն լավ բանի օգտին է, դեմ ամեն վատ բանին» կամ միանգամայն ընդհանուր բառեր են։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ ԵՄ-ը նման օրակարգեր ունեն։ Եվ դրա համար էլ, իհարկե, երկիրը պետք է կողմնորոշվի եւ ընտրություն կատարի։ Որովհետեւ երկու աթոռներին միաժամանակ նստել չի հաջողվի, դա՝ հաստատ»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության հետ։ Եվ այսօր նա իր դրական ավանդն է ներդնում հենց եվրասիական ինտեգրացիայում»,- ասել է նա։