Search
Close this search box.

«Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ Վաշինգթոնից թույլտվություն ստանա». Ալիև

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և դե յուրե կլքի այն՝ Վաշինգթոնի համաձայնությունը ստանալուց հետո, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը, հասկանալի է, թե ուր է գնում, դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Մեր տվյալներով, դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ Պետդեպարտամենտի թույլտվությունը դեռ չեն ստացել։ Երբ ստանան, դուրս կգան»,- ասել է նա։