Search
Close this search box.

Հայ փախստականները չեն վերադարձել, Ադրբեջանում կան հայ ռшզմшգերիներ. որևէ գործընկեր ՀՀ-ին մեղադրելու որևէ հիմք չունի. Փաշինյան

Որևէ գործընկեր որևէ հիմք չունի ՀՀ-ին մեղադրելու նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ. «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, ըստ որի՝ ներքին տեղահանված կամ փախստական անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։

«Ինչպես տեսնում ենք 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, ՌԴ նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես այդ փաստաթուղթը ստորագրեցինք, դրանից հետո ոչ միայն այդ պահին ԼՂ լքած հայ փախստականները չեն վերադարձել ԼՂ և հարակից տարածքներ, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվել է էթնիկ զտումների բերումով»,-ասաց նա։

Ապա մեջբերեց 8-րդ կետը, որտեղ ասում է՝ իրականացվում են ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում։ Մինչև օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, մինչև օրս նրանք չեն վերադարձվել։

«Ինչպես տեսնում եք ՀՀ-ն և ցանկացած անկախ դիտորդ ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մյուս գործընկերները չեն իրականացրել առնվազն ամբողջությամբ իրենց պարտականությունները»,-ասաց նա։