Search
Close this search box.

Հաշիվների գողանալը շարունակվում է. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․

«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:

Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»: