Հանրային տրանսպորտում այլևս չունենք չվճարումների բացարձակ անտարբեր գործելաոճը: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Եկեք արձանագրենք, որ այն գործիքակազմը, որը կիրառվեց ապրիլ ամսվանից, մեր հանրային տրանսպորտում վալիդացիաների տեսանկյունից էականորեն փոխեց իրավիճակը, և որքան էլ որ սկզբում քննադատվում էր, հիմա մենք տեսնում ենք դրա հստակ արդյունքները: Արդյունքները հետևյալի մասին են՝ բոլոր վճարումները ծառայում են Երևան քաղաքում հանրային տրանսպորտի բարելավմանը, և այս ֆինանսական մեծ բեռը, որը քաղաքապետարանը նախորդ տարի փաստացի իր ուսերին էր կրում, հիմա էականորեն մեղմվել է
Մենք շարունակում ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտը, բայց նաև կարգի ենք բերել մեր ընդհանուր վալիդացիաների խնդիրը: Ուզում եմ արձանագրել նաև, որ սա ուղղակիորեն փոխկապակցված է լինելու այն ռեֆորմների հետ, որոնք տեղի են ունենում մեր տրանսպորտի վարչությունում և Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում»,- նշել է Ավինյանը:





