Լրագրող Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էում գրում է.
Այսօր պատահաբար աչքովս ընկավ,որ կրկին փորձ է արվում այլասերել հերոսության գաղափարը:
Պնդում եմ՝ ամեն մեկին չի վիճակված հերոս լինել,հերոսը հարկ վճարողը չէ, ինչպես քարոզվում է, հերոսը ստամոքսի համար կռիվ տվողը չէ, հեծանվորդը չէ:
Հերոսն, իմ ընկալմամբ, անձնական շահը հայրենիքի շահին ստորադասողն է,հայրենիքի համար կռիվ տվողն է,հայրենիքի սահմաններն անխախտ պահպանողն է:
Հերոսները մեր տղաներն են, եղբայրներն ու հայրերը՝ Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցները, որոնցից շատերը ապրում են մեր կողքին, իսկ մյուսներն ապրում են երկնային կյանքով ու մեր սրտերում:
Հերոսի սահմանումը չի կարող տալ բանակում չծառայած, իմ վճարած հարկերով ցոփ ու շվայտ կյանքով ապրող, անարգանքն ու պարտությունն իբրեւ ձեռքբերում ներկայացնող որեւէ մեկը: Հանգիստ թողեք իրական հերոսներին: