Հանգիստ նստեք տեղներդ, երկրորդում եմ վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները. Ալեն Սիմոնյան

Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կոչ է արել կոռեկտության դասեր տալ ոչ թե ընդդիմադիրներին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին։

«Դուք կոռեկտության ձեր լիմիտը սպառել եք, հատկապես, ձեր ղեկավարի՝ երեկ այս ամբիոնից հնչեցրած վիրավորական հայտարարությունները չզսպելու ու չգնահատելու առումով, հետևաբար, խորհուրդ կտամ սկսել ձեզնից»,- նշեց Մինասյանը։

Ի պատասխան, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, թե երկրորդում է վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները։

«Պատասխանը տրվել է, կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում բոլորդ հանգիստ նստեք տեղներդ»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց՝ այդ ՔՊ-ականները պետք է հանգիստ նստեն տեղները, որովհետև շուտով գալու է նրանց պատասխան տալու ժամանակը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հունից դուրս է եկել և վիրավորական արտահայտություններ արել նախկին 3 նախագահների հասցեին:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։