Search
Close this search box.

«Հակոբ Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը քպ խմբակցությանը։
Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով, ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի՝ ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։

Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ քպ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։

Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է — կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»։