Search
Close this search box.

ՀԱՀ-ում ձյուն է տեղացել․ ցրտահարությունից առնվազն մեկ մարդ է զnհվել

Please enter a valid URL

Հարավաֆրիկյան Հանրապետությունում արտառոց բան է տեղի ունեցել․ ձյուն է տեղացել, և առնվազն մեկ մարդ մահացել է ցրտահարությունից։

Տեղական News24-ի հաղորդմամբ, ճանապարհների մեծ մասը, որոնք փակվել էին առատ ձյան պատճառով, մաքրվել և երթևեկության համար բացվել են կիրակի առավոտյան։

Ուրբաթ երեկոյան ձյունը խաթարել էր N3 վճարովի մայրուղու և տարածաշրջանային այլ ճանապարհների երթևեկությունը՝ տասնյակ վարորդների թողնելով ճանապարհին ավելի քան 12 ժամ: Եվ միայն շաբաթ առավոտյան ԿվաԶուլու-Նատալի և Ֆրի-Սթեյթի շրջանների որոշ մասերում սկսեցին առատ ձյունից ճանապարհը մաքրելու աշխատանքները:

Ձյունը, մերկասառույցը և վատ տեսանելիությունը ստիպել են ճանապարհային ծառայություններին զգուշացնել վարորդներին՝ խուսափել ԿվաԶուլու-Նատալում,  Ֆրի-Սթեյթում և հարակից շրջաններում ճանապարհորդելուց, քանի որ վտանգավոր պայմանները պահպանվում են, հաղորդում է News24-ը: