Search
Close this search box.

Գրություն է գրել. մաhացած զինծառայողը 18 տարեկան էր. նոր մանրամասներ

Please enter a valid URL

Ժամեր առաջ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Լուրեր.com-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում՝ Տրետուքում:

Ըստ տեղեկությունների, Վահե Հարությունյանը գրություն է գրել և ինքնասպան եղել, նաև ասում են, որ ունեցել է առողջական խնդիրներ, որոնք զինվորական պարտադիր ծառայության հետ անհամատեղելի են եղել, հուսանք Պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունների մասով ևս հաղորդագրություն կտարածի: Նա 6 ամիս առաջ է զորակոչվել բանակ, 18 տարեկան է: