Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից 15 մարդ է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում տեղահանվածների վրանների գնդակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 15-ի, հայտնում է Պաղեստինի քաղպաշտպանության վարչությունը:
«Ավելի քան 15 զոհերի դիեր, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, հայտնաբերվել են Խան Յունիսում տեղահանված անձանց վրանների վրա իսրայելական հարվածից հետո», — ասվում է Գազայի քաղաքացիական պաշտպանության հայտարարության մեջ:
Մարտի18-ի լույս գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր, որ հարձակումները շարունակվում են, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագիրը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։