Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:
102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 212 կգ կշռող ծանրաձողը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս անդամ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):
Այսօր երեկոյան մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին, որտեղ Հայաստանը կներկայացնի աշխարհի փոխչեմպիոն, 2024թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը: