««Գագոն ե՞րբ ա գալու». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է»․ Անահիտ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի դուստր Անահիտ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Գագոն ե՞րբ ա գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է։ Ու ամեն անգամ նույն պատասխանն եմ տալիս՝ «Շուտով…»։

Իրենք դեռ չեն հասկանում այս սպասման ծանրությունը, չեն հասկանում, թե ինչու Գագոն իրենց կողքին չէ։ Իրենք պարզապես կարոտել են… ու սպասում են։

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում տեղի կունենա հորս՝ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը։

Մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթի, և Աստծո կամոք հայրս շուտով նորից կլինի մեր կողքին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։