Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Պռոշյան գյուղում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Please enter a valid URL

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը միջին ծանրության։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։