Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ են կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Աշոտ Սիմոնյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:





