Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները: Այս մասին ադրեբաջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան ական մարմինները»,-ասել է նա։
Նշենք, որ Ստեփանակերտում մահացած, 1954թ. ծնված Վերա Աղասյանի դին անհայտ պատճառներով դեռեւս չի հաջողվում տեղափոխել ՀՀ։