Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ. ակնհայտ է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում հայկական շահը տեղ չունի:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:
«Ադրբեջանն ամեն քայլափոխի փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ և դրանով խափանել կամ հետաձգել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստեղծումը:
Ես այդ պատրանքը չունեմ, որ փաստաթուղթն իրականում կապահովի կայունություն, խաղաղություն մեր տարածաշրջանում, որովհետև ակնհայտ երևում է, որ հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում Հայաստանի և հայական կողմի շահը քիչ կամ ընդհանրապես տեղ չի գրավում:
Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ»,- ասել է Այվազյանը: