ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան տելեգրամյան իր ալիքում հաստատել է, որ դարձել է խաբեության զոհ, ինչպես նաև հայտնել է, որ այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ երգչուհու բնակարանը կալանքի տակ է դրվել։
Դոլինայի ներկայացուցիչ Սերգեյ Պուդովկինը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ տեղյակ է երգչուհու նկատմամբ խարդախ գործողությունների մասին՝ նշելով, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։
«Ես դարձա խաբեության զոհ, իմ նկատմամբ իրականացվել են շատ բարդ և ծրագրված խարդախություններ»,- ասել է արտիստը:
Երգչուհու խոսքով՝ հետաքննությունը նախապես պարզել է, որ խաբեբաները գտնվում են Ուկրաինայի տարածքում։ Դոլինան նաև հայտնել է, որ խաբեբաները մուտք են գործել իր սոցիալական ցանցերը և տեղադրել «հրեշավոր բնույթի հաղորդագրություն, որում ճշմարտության ոչ մի խոսք չկա»:
«Նախաքննության շահերից ելնելով` այս պահին ավելի խորը մեկնաբանություններ տալ չեմ կարող»,- հավելել է երգչուհին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Դոլինան վաճառել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանն ու ավելի քան 180 մլն ռուբլի փոխանցել խաբեբաներին։ Խարդախները, ներկայանալով որպես հատուկ ծառայությունների աշխատակիցներ, Դոլինային համոզել են վաճառել անշարժ գույքը, քանի որ նրա բնակարանով հետաքրքրվել են խարդախները։ Դոլինան շտապ վաճառել է բնակարանը և նույնքան արագ, ինչպես իրեն խորհուրդ են տվել չարագործները, փոխանցել գումարը իր «անվտանգ հաշվին», որն իրականում խարդախներինն է եղել։