Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե կողմնորոշվի բացառապես «Արևմուտքի ինչ-որ օգնության ու աջակցության» ուղղությամբ, քանի որ դա կբարդացնի հանրապետության ներսում տիրող իրավիճակը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Եթե հայաստանյան ղեկավարությունը հույսը դնի բացառապես Արևմուտքի ինչ-որ օգնության կամ աջակցության վրա, ապա, անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կբարդանա։ Բնականաբար, լրացուցիչ խոչընդոտներ ու դժվարություններ կառաջանան նաև երկրի տնտեսական զարգացման ճանապարհին։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը խոհեմաբար կգործի»,- ասել է Նարիշկինը։





