Search
Close this search box.

Երևանում ձյուն կգա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը Երևան քաղաքում սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով»։

Դեկտեմբերի 9-ի գիշերը, 12-ի ցերեկը,13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։