Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Այս մասին ահազանգում են քաղաքացիները։ Փոփոխության վերաբերյալ պաշտոնապես չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր։