ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է․ այս մասին գրում է «Առավոտ»-ը։
Ըստ լրատվականի՝ փակման մասին տեղեկությունը
պատահաբար իմացել են ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանից։
«Մեծ գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը, հոգաբարձուների խորհուրդը չեմ կարծում, թե չի հաստատի, և դրանից հետո հարցը կփակվի»,-ասել է Բադալյանը:
Ստացվում է, փաստորեն, ամբիոնը տարրալուծվելու է մի քանի այլ ամբիոնների միջև։
լրատվականը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաև ԵՊՀ Մամուլի խոսնակ Քնար Միսակյանից: «ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նաև ամբիոններ են միավորվելու, բայց այս պահի դրությամբ նոր ստեղծվող ամբիոնների անունները դեռևս հստակեցված չեն: Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»,- ասել է խոսնակը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում