Search
Close this search box.

«Դուք դա համարում եք սովորական բան ու ուզում եք, որ մտահո՞գ էլ չլինեմ». Հովիկ Աղազարյան

ԱԺ-ում կայացած փակ նիստից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր հղեցին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Նա խոստովանեց` իրեն անդրադարձ եղել է, բայց մանրամասներ տրամադրելուց խուսափեց: Նա նաև վստահեցրեց` իր թիմից վիրավորված չէ:

Ըստ Աղազարյանի` ճնշումներ չեն եղել իր նկատմամբ:

Հարցին` այսօր ձեզ շա՞տ հարցաքննեցին, նա պատասխանեց` ոչ մի հարց, ինձ հարց չեն տվել, ես չեմ պատասխանել:

Լրագրողներից մեկի հարցին` ինչու եք այդքան մտահոգ երևում, նա պատասխանեց. «Այսինքն դուք տեղյա՞կ չեք` ինչ է տեղի ունենում: Տեղյակ չե՞ք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ: Այսինքն, դուք դա համարում եք սովորական բան ու ուզում եք, որ մտահո՞գ էլ չլինեմ»,- տարակուսեց Աղազարյանը:
Հաջորդ հարցին` սպասում եք ձեր ընկերո՞ջը, Աղազարյանը պատասխանեց` այո: