Search
Close this search box.

Դոլարը թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կազմել է 387.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.90 դրամ (նվազել է 0.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.68 դրամ (աճել է 1.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.97 դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-419 դրամով, վաճառվում է 423-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.50-3.91 դրամով, վաճառվում է 3.95-4.47 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422 դրամով:
Ռուբլին գնվում է 3.88 դրամով, վաճառվում է 3.98 դրամով: