Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ապրիլի 23-ին որոշել է Դիլիջան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Ընտանիքի անդամներ և զավակներ» նախահաշվի «4729» հոդվածից 1 080 000 ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի հաշվեհամարին՝ Դիլիջանի համայնքապետարան դիմած նորածին երեխաների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։ Նորածինների 36 մայրերից մեկին տրամադրվել է 60 հազար,մեկին՝ 50 հազար դրամ, մնացածներին՝ 20-40 հազար դրամ աջակցություն։ Դիլիջանի համայնքապետը նորածինների մայրերին ջոկի-ջոկի է արել։