Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող 71-ամյա արցախցուն արդարացնելու վճիռը

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը NEWS.am հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացման վճիռ կայացրեց Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով:

Նա վճռի եզրափակիչ մասում նշեց. «Ապացուցված չէ Ալբերտ Նիկոլայի Առուստամյանի մեղսագրվող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասում սահմանված հանցակազմի առկայությունը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։